Ականավոր մանկաբույժը  բացատրում է  ինչու չի կարելի համբուրել երեխաների շուրթերը

Համացանցում  բավականին հաճախակի կարելի է տեսնել  լուսանկարներ, որտեղ մեծահասակները համբուրում են երեխաների  շուրթերը:  Հասկանալի է մեծահասակի ուրախությունը, սերը երեխայի նկատմամբ, սակայն ականավոր մանկաբույժը  զգուշացնում է, որ նման համբույրները մեծապես վնասում են երեխային: Ի դեպ, մանկաբույժի  խոսքերը հաստատում են  շատ մանկական ատամնաբույժներ: Նրանք պնդում են, որ այդպիսի համբույները  հանգեցնում են  երեխայի մոտ կարիեսի առաջացմանը:

Բժիշկները  բացատրում են, որ երբ մեծահասակը համբուրում է երեխայի շուրթերը վտանգում  է նրա առողջությունը: Հարկ չկա երեխայի նկատմամբ սերը արտահայտել նման համբույրով: Հայտնի է, որ  համբույրի ժամանակ մարդիկ միմյանց փոխանցում են  բակտերիաները, որոնք գտնվում են բերանի խոռոչում: Թքի հետ  փոխանցվում են այն բոլոր միկրոօրգանիզմները, որոնք գտվում են բերանի խոռոչում: Եվ դրանք կարող են տարբեր ինֆեկցիաների առաջացման պատճառ դառնալ:  Եվ եթե մեծահասակի մոտ կարիես կա, ապա նա կարող է դրանով վարակել երեխային:

Բացի այդ, բժիշկները հորդորում են չփչել երեխայի  ուտելիքը, չուտել նրա  ափսեից կամ նույն գդալով:

Բժիշկները նշում են, որ ծնողները պետք է հոգ տանեն ոչ միայն երեխաների ատամների առողջության մասին, այլ նաև սեփական ատամների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓