6 խորհուրդ աշխարհի լավագույն վարսահարդարներից, թե ինչպես ունենալ երկար, խիտ, փարթամ ու առողջ մազեր

Ժառանգականություն. ահա մազերի տիպի վրա ազդող հիմնական գործոնը։ Շրջապատող միջավայրը, սնունդը և խնամքը, իհարկե, թողնում են իրենց հետքը, բայց հաճախ լսում ենք այն մասին, որ եթե բնությունը մեզ չի նվիրել շքեղ մազեր, ապա չարժի դա փոխելու հույս ունենալ։ Մենք համաձայն չենք։ Այն էլ ինչպես արժի։ Անհրաժեշտ ամեն ինչը Ձեր շուրջն է, մնում է միայն մեկնել ձեռքը։

Ինչպես են աճում մազերը։

 

Մարդկանց մեծամասնության մոտ մազերն աճում են ամսական 1,5 սմ, այսինքն՝ 24 ժամում՝ 0,35 մմ։ Անիմաստ է հուսալ, որ մեկ ամսում կհաջողվի 20 սմ-անոց շքեղ լոկոններ ունենալ։

 

Նայեք առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրը, ընտրեք Ձերը և ստուգեք դրա արդյունավետությունը։ Ավելի ուշ, երբ խնդրին նայեք այլ կողմից, կարող եք այլ տարբերակ ընտրել:

  1. Ալոե

Ալոեյի տերևներից յուրաքանչյուրը բաժանեք երկու մասի և քամեք հյութը։ Ստացված հեղուկը մերսող շարժումներով քսեք մազարմատներին։ Դա կօգնի հյութին խորը թափանցել և լավացնել արյան շրջանառությունը։ Այդպես թողեք երկու ժամ, անգամ կարող եք թողնել ողջ գիշեր։ Ապա սովորական ձևով լվացեք այն։

 

  1. Խնձորի քացախ

Մազերը լվանալուց հետո կոնդիցիոների փոխարեն օգտագործեք խնձորի քացախ։ Մի լվացեք այն, այլ ուղղակի թողեք, որ ավելորդ հեղուկը հոսի։ Ֆենով չորացրեք մազերը։

 

  1. Ձվի սպիտակուց։

Հարեք երկու սպիտակուց և զանգվածը քսեք մազերին։ Մազերը ծածկել պոլիէթիլենով, իսկ հետո հագեք տաք գլխարկ։ Թողեք 40 րոպե և լվացեք։

 

  1. Մանանեխի փոշի։

2 ճ/գ մանանեխի փոշին խառնեք նույնքան տաք ջրի հետ։ Ավելացրեք դեղնուց, 2 ճ/գ ճակնդեղի յուղ և 2 թ/գ շաքարավազ։
Միջոցը քսեք մազերին։ Ծածկեք պոլիէթիլենով և թողեք մեկ ժամ, որից հետո լվացեք մազերը։

 

  1. Կոնյակ

Մեկ գավաթ կոնյակը և երկու ձուն խառնել իրար։ Ավելացրեք մի քիչ ձիթապտղի յուղ։ Ստացված զանգվածը քսել մազարմատներին և տարածել ամբողջ երկարությամբ։ Թողեք մեկ ժամ, այնուհետև լվացեք և չորացրեք մազերը։

 

  1. Կիտրոն

Խառնեք կես սոխը հյութը և 1 թ/գ ճակնդեղի հյութը մեկ կիտրոնի հյութի և ձվի դեղնուցի հետ։ Տաքացրեք զանգվածը և տաք վիճակում քսեք մազերին՝ ողջ երկարությամբ։ Մեկ ժամից լվացեք մազերը։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓