Ահա, թե ինչը կարող է բարձրացնել իմունիտետը, և դուք բողկի պես առողջ կլինեք անգամ այս վիրուսների շրջանում

Իմունիտետն ամուր պահելու համար անհրաժեշտ է հետեւել առողջ սննդակարգի, որն իր մեջ պարտադիր պիտի ներառի հետևյալ մթերքները՝

1. Ցիտրուսային մրգեր

Բոլորս գիտենք, որ մրսածության կամ գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում վիտամին C օգտագործել, քանի որ այն բարձրացնում է իմունիտետը, նաեւ նպաստում լեյկոցիտների քանակի ավելացմանը, որոնք էլ վիրուսների դեմ պայքարի բանալին են:
Առավել շատ օգտագործվող ցիտրուսային մրգերից են նարինջը,թուրինջը, կիտրոնը, մանդարինը, լայմը:

2. Կարմիր պղպեղ

Վիտամին C  են պարունակում ոչ միայն ցիտրուսային մրգերը, այլեւ կարմիր պղպեղը, եւ նույնիսկ երկու անգամ ավելի շատ: Կարմիր պղպեղը նաեւ բետա կարոտինի աղբյուր է, որը առողջ է պահում աչքերն ու մաշկը:

3. Բրոկոլի

Բրոկոլին ևս պարունակում է վիտամիններ A, C եւ E. այն առավել օգտակար է թերխաշած տարբերակով կամ էլ ընդհանրապես հում:

4. Սխտոր

Սխորի օգտակարության մասին հայտնի է դեռեւս հին ժամանակներից: Այն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Նաեւ իջեցնում է արյան ճնշումը:

5. Կոճապղպեղ

Մարդիկ հաճախ հիվանդանալուց հետո նոր սկսում են կոճապղպեղ օգտագործել:  Այն օգնում է պայքարել բորբոքումների դեմ եւ նպաստում կոկորդի ցավի նվազմանը: Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի ժամանակ:

6. Սպանախ

Սպանախը հարուստ է վիտամին C-ով, անտիօքսդանտներով, բետա կարոտինով: Ինչպես բրոկոլին, սպանախը եւս ցասնկալի է թեթեւակի խաշել:

7. Նուշ

Երբ խոսվում է մրսածությունն ու հարբուխը կանխարգելելու մասին, վիտամին E-ն, իհարկե, անհամեմատ զիջում է վիտամին C-ին:
Սակայն, վիտամին E-ն եւս օգտակար է  առողջությանը. նուշը, օրինակ, հարուստ է E վիտամինով եւ օգտակար ճարպերով, որոնք անհրաժեշտ  են  օրգանիզմին:

8. Արեւածաղկի սերմեր

Շատերը չգիտեն, թե որքան օգտակար են արեւածաղկի սերմերը, դրանք նույնպես հարուստ են վիտամին E-ով, ինչպես նաեւ մագնեզիումով եւ վիտամին B-6-ով: Հաճախակի արեւածաղկի սերմեր օգատործեք, եթե ցանկանում ենք ունենալու ամուր իմունային համակարգ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա, թե ինչը կարող է բարձրացնել իմունիտետը, և դուք բողկի պես առողջ կլինեք անգամ այս վիրուսների շրջանում