Ահա, թե ինչպես են իրենց պահում կենդանակերպի նշանները երբ անտրամադիր են լինում

Ձեզ ենք ներկայացնում թե ինչպես են իրենց պահում կենդանակերպի նշանները երբ անտրամադիր են լինում

  1. Խոյ

Եթե խոյը «ձախ ոտքից է արթնացել», նա կարող է նույնիսկ գոռալ ձեզ վրա։ Հավատացեք, խոյերն այդ ժամանակ անկառավարելի են, նրանք նմանվում են ժայթող հրաբուխի : Մի նեղացեք :

  1. Ցուլ

Ցուլերը աշխատում են իրենց հույզերը մենակ տանել, նրանց հանգիստ թողեք և մի փորձեք խորհուրդներ տալ:

  1. Երկվորյակներ

Երբ երկվորյակները անտրամադիր են, նրանք ձեր սփոփանքի կարիքն ունեն, սուրճ տվեք նրանց և զրուցեք:

  1. Խեցգետին

Օգնեք Խեցգետնին ամբողջությամբ դուրս հանել իր հույզերը։ Այդ ընթացքում նրան ասեք, որ արտահայտվի, խոսի, նույնիսկ հարկ եղած դեպքում գոռա:

  1. Առյուծ

Եթե առյուծն անտրամադիր է, նա կգրավի շրջապատի ուշադրությունը։ Նա նույնիսկ կարող է տխուր ստատուսներ կամ երգեր հրապարակել, ինչ-որ բան հասկացնելու համար:

  1. Կույս

Կույսը սկզբում պետք է իրեն հավաքի, որպեսզի հետո նոր աջակցություն խնդրի։ Նրան ժամանակավորապես հանգիստ թողեք։ Կույսին հանգստանալու համար երկար ժամանակ պետք  չի լինի:

  1. Կշեռք

Կշեռքները հազվադեպ են ցույց տալիս իրենց վատ տրամադրությունը։ Դրա համար ավելի հաճախ հարցրեք նրանց, թե ինչպես են գործերը։

  1. Կարիճ

Կարիճը կատաղում է, երբ անտրամադիր է։ Նա դժվար է ղեկավարում իր հույզերը։ Ավելի լավ է հեռու մնաք նրանից, կամ խնդրեք իր դժգոհությունը գրավոր արտահայտի։

  1. Աղեղնավոր

Աղեղնավորներին ամբողջությամբ կարող է տխրությունը կլանել։ Նրանք փակվում են իրենց մեջ։ Փորձեք ուրախացնել նրանց, որպեսզի նրանք դեպրեսիայի մեջ չընկնեն։

  1. Այծեղջյուր

Եթե այծեղջյուրն անտրամադիր է, նա կարող է վերածվել իսկական վատատեսի և շուրջը միայն վատը տեսնել։ Ցույց տվեք նրան, որ աշխարհը հրաշալի է։

  1. Ջրհոս

Իրենց բնավորության պատճառով Ջրհոսները շատ բռնկվող են։ Եթե նրանք անտրամադիր են, ապա կարող են վնասել ոչ միայն շրջապատին, այլև իրենք իրենց։ Մի փորձեք նրանց հանգստացնել :

  1. Ձկներ

Ձկները շատ նյարդային են։ Երբ նրանք անտրամադիր են, նրանք պետք է միայն լավ բաների վրա կենտրոնանան։ Դուք կարող եք այդ հարցում օգնել նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓