Ահա թե ինչպես է կոտլետ պատրաստում հանրահայտ խոհարար Ստալիկ Խանկիշևը

Կարծիք կա, որ կոտլետներ պատրաստելն ամենահեշտ գործերից է, բայց շատ-շատերը անտեսում են մի շարք կարևոր պահեր։ Ահա թե ինչպես է կոտլետ պատրաստում հանրահայտ խոհարար Խանկիշևը։ Ահա թե ինչ է պետք անել, որ կոտլետները ստացվեն հյութալի և շատ համեղ։

Բաղադրիչներ

1 կգ միս

4 հատ սոխ միջին չափի

1 ճաշի գդալ աղ

¾ ճաշի գդալ սև պղպեղ

½ ճաշի գդալ օսլա

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել և տապակել բուսայուղով, կարելի է ավելացնել նաև սխտոր։

Fresh meat cutlets fried in a pan.

Միսը անցկացնել մսաղացով, ավելացնել տապակած սոխը, աղը, սև պղպեղը։ Կարելի է ավելացնել կաթով թրջած հաց կամ օսլա։

Լավ խառնել, ստացված խճողակից կոտլետներ ձևավորել  և տապակել բուսայուղով։

Fresh meat cutlets fried in a pan.

Անուշ լինի

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓