Ահա թե ինչպես կարելի է մաքրել անոթներն ու կարգավորել զարկերակային ճնշումը առանց դեղահաբերի, ուղղակի վերցնում ենք կիտրոնը և …

Գաղտնիք չէ, որ  մաքուր արյունը առողջության  գրավականն է: Սակայն մեր անոթների պատերը հաճախ պատվում են խոլեստերինով և աղերով: Երակների և զարկերակների  խցանումները կարող են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Անոթները արդյունավետ  կարելի է մաքրել  տնային պայմաններում պատրաստված միջոցներով, որոնք ի դեպ իրենց արդյունավետությամբ չեն զիջում թանկարժեք դեղորայքներին:

Վերցնել  4 գլուխ սխտոր, բաժանել ատամիկների և մաքրել :
Վերցնել  4  հասած կիտրոն, լավ լվանալ  և բաժանել մասերի (կեղևը պետք չէ հեռացնել)

Կիտրոնը և  սխտորը անցկացնել մսաղացով կամ հարել բլենդերով, որ ստացվի համասեռ զանգված:

Կիտրոնասխտորային զանգվածը լցնել երեք լիտրանոց բանկայի մեջ,  վրան ջուր լցնել, փակել կափարիչով և դնել  տաք տեղում երեք օր:

Ամեն օր  խառնել բանկայի պարունակությունը:

Երեք օր անց  քամել,  փակել հերմետիկ կափարիչով և դնել սառնարանը:

Ընդունել  կես բաժակ օրը երեք անգամ  ուտելուց 20 րոպե առաջ:  Կուրսը՝ 40 օր:

Հիշեցում. Քանի որ այպիսի  թուրմը չի կարելի երկար պահել, ապա պետք է բանկայի պարունակությունը թարմացնել 6-7 օր անց:

Անոթներն էլաստիկ դարձնելու համար

Վերցնել 2 պինդ կիտրոն, լավ լվանալ ,բաժանել մասերի, կեղևը չհեռացնել:

Անցկացնել մսաղացով

Ավելացնել 2 ճաշի գդալ մեղր (մաքուր), լավ խառնել

Լցնել  ապակե տարայի մեջ և պահել մութ տեղում:

Մեկ օր անց  խմել 2-3 թեյի գդալ ուտելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա թե ինչպես կարելի է մաքրել անոթներն ու կարգավորել զարկերակային ճնշումը առանց դեղահաբերի, ուղղակի վերցնում ենք կիտրոնը և …