Ահա, թե ինչ է ասել Վ. Պուտինը վրացի լրագրողի ասածների և դրա շուրջ ստեղծված խառնաշփոթի մասին

ՌԴ խորհրդարանում բոլոր խմբակցությունները հանդես են եկել առաջարկությամբ՝ խիստ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ: Բայց  երկրի նախագահը չի համաձայնվել այդ առաջարկի հետ:  Նա այդ մասին հայտնել է Եկատերինբուրգում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանում բողոքի ալիքի  պատճառը «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուսատընկերություններից մեկի  ուղիղ եթերում  հաղորդավարի  հնչեցրած հայհոյանքներն են Վլադիմիր Պուտինի, նրա ծնողների հասցեին:

ՌԴ նախագահն ասել է. «Մեկը մի բան դուրս է տվել՝ իրեն եսիմ ով երևակայելով»:

Եվ նա հայտնել է, որ ելնելով Վրաստանի ժողովրդի նկատմամբ խորին հարգանքից նա դեմ է պատժամիջոցների կիրառմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓