Ահա, թե ով էր կառավարության մասնաշենքում պայթուցիկ սարք տեղադրելու ահազանգի հեղինակը. ԱԱԾ բացահայտումը

Այսօր՝ 2019 թվականի մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր:

Ավելի ուշ պարզ դարձել, որ ահազանգը կատարվել էր ավազակության,
յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից, ով կալանքի տակ է պահվում ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Կալանավորի խցում խուզարկություն իրականացնելու արդյունքում հայտնաբերվել են wi-fi սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս. խցում հայտնաբերվել է նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:
ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են պատրաստվում ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓