Ահա, թե որքան կտուգանվեն ռազմական զորավարժությունների համար զինկոմիսարիատ չներկայացած քաղաքացիները

168.am-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը ասել է, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում զինկոմիսարիատներ չներկայացածները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Վարչական տուգանքը 20.000 դրամի կարգի գումար է լինելու»,- շեշտել է գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:

Իսկ այն հարցին, թե քանի հոգի է խուսափել զինկոմիսարիատ ներկայանալուց, գնդապետ Ավթանդիլյանը պատասխանեց, որ նրանց թիվը մեծ չէ:

Ինչպես նա նշեց, թվային ընդհանուր պատկերը պարզ կդառնա զորավարժությունների ավարտին, երբ տարբեր մարզերից ստացվեն համապատասխան տվյալներ:

«Հանրապետության մասշտաբով հոկտեմբերի 5-ին ավարտում ենք զորավարժությունները, բոլոր տեղերից մենք ինֆորմացիան պիտի ստանանք, թե Սիսիանում, Իջևանում, Նոյեմբերյանում, ՀՀ բոլոր մարզերում որքան մարդ է խուսափել: Երբ վերջնական ամփոփենք, մենք այդ թիվը կտրամադրենք:

Բայց կարող եմ ասել, որ շատ մեծ քանակություն չի: Իսկ տուգանքի չափը, կրկնում եմ` կոնկրետ 20.000 դրամ է»,- նշել է գնդապետը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓