Ահա, թե ում է պատկանել Դիլիջանի ամենահայտնի պատմական շենքը

Դիլիջանի ամենահայտնի պատմական շենքը՝ 19-րդ դարի 90-ականներին կառուցված թիֆլիսաբնակ իշխանուհի Մարիամ Թումանյանի երկհարկանի ամառանոցը:

Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ: 20-րդ դարասկզբին ամռան ամիսներին Դիլիջանում էր հավաքվում հայ մտավորականության ողջ աստղաբույլը, և նրանք բոլորն էլ պարտադիր լինում էին իշխանուհի Մարիամ Թումանյանի հյուրընկալ ամառանոցում:

1979-ից այս տունը, ազգագագրագետ Հովհաննես Շարամբեյանի ջանքերի շնորհիվ, դարձավ Ժողովրդական արվեստի թանգարան:

Պատմաբան Ռուբեն Շուխյան

ՖԵՅՍԲՈՒՔ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓