Ահա «Տղամարդու իդեալի» ամենահաջողված բաղադրատոմսը, տղամարդիկ ուղղակի խենթանում են այս թխվածքի համար

Ես հաճախ եմ պատրաստում, այս թխվածքը: Այն հիանալի է ստացվում: Որոշ ժամանակ առաջ, երբ պատրաստում էի մեկ այլ բաղադրատոմսով, միշտ չէր, որ լավ էր ստացովւմ: Այս բաղադրատոմսով փորձելուց հետո, մի կողմն դրեցի բոլոր բաղադրատոմսերը և պատրասոտւմ եմ միայն այս բաղադրատոմսով: Ահա «Տղամարդու  իդեալ» թխվածքի հաջողված բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

6 ձու,

1,5 բ. շաքարավազ.,

4 թ/գ մեղր,
2 թ/գ սոդա,

2 ճ/գ կոնյակ,
2,5-3 բ. ալյուր,

1 բ. ընկույզ

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնել մեղրը, սոդան, կոնյակը և դնել գոլորշու վրա, անընդհատ խառնել մինչ զանգվածը բարձրանա, մոտ 10 րոպե, հետո վրան լցնել 1 բաժակ ալյուր, լավ հարել ու թողնել գոլորշու վրա և 6-7 րոպե, ընթացքում խառնել, որ ամանի պատերին չկպչի:

Վերցնել գոլորշու վրայից, քիչ հովանա, ավելացնել ընկույզն ու մնացած 1,5-2 բ. ալյուրը: (ես 1,5 եմ լցրել):

Բաժանել 3 մասի, քսել ֆոլգայի կամ կալկայի վրա և թխել մինչև կարմրի:

Կրեմ` 300 գ. կարագ, 1,5 տ. խտացրած կաթ, 2 ճ/գ կակաո, կոնյակ ըստ ցանկության: Վրան շոկոլադ ու ընկույզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓