5 բացասական գծեր, որ հատուկ են միայն Աղեղնավորներին. իսկ դուք համաձա՞յն եք

Աստղաբանները համոզված են, որ կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իրեն հատուկ թե դրական և թե բացասական գծերը:

Աղեղնավորները կրակի տարերքի ներկայացուցիչներ են, այդ իսկ պատճառով նրանց հատուկ են այնպիսի գծեր ինչպիսիք են  ակտիվությունը,  կենսուրախությունը լավատեսությունը, ավանտյուրիզմը, ուրախ տրամադրությունը: Նրանք անմիջական են և  սիրում են աղմկոտ հավաքույթներ:

Նրանց դրական կողմերը կարելի է անվերջ թվարկել, սակայն  Աղեղնվորներին հատուկ են նաև բացասական գծեր:

Դյուրաբորբոքություն

Կրակի տարերքի ներկայացուցիչները  շատ ակտիվ են և շարժուն: Նրանք ցանկանում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի, հակառակ դեպքում նրանք իրենց զայրույթը թափում են առաջին իսկ պատահած մարդու վրա: Նրանք անմիջապես բռնկվում են: Աղեղնավորները պետք է սովորեն զսպել  իրենց հույզերը, լինել համբերատար:

 

Չեն կարողանում մերժել

Աղեղնավորները չեն կարողանում ասել «ոչ», բայց միշտ չէ որ կարողանում են կատարել խոստումը: Ավելի լավ է  կարողանան մերժել, քան խոստանալ ու խոստումը չկատարել:

 

Համոզված են սեփական արդարացիության ու ճշմարտացիության մեջ

Աղեղնավորները համոզված են, որ գրեթե միշտ արդարացի են ու ճշմարիտ և այդ իսկ պատճառով հաճախ են ընկնում  անհարմար իրավիճակների մեջ: Նրանք պետք է սովորեն  լսել  և հաշվի առնել մյուսների կարծիքները:

 

Հպարտություն

Աղեղնավորները օժտված են չափազանց սնափառությամբ, նպատակին հասնելու համար նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնում և այդ պատճառով էլ նրանց հետ ոչ ոք չի ուզում  գործ ունենալ:

Ճկունության բացակայությունը

Կրակի տարերքի ներկայացուցիչները անմիջական մարդիկ են, որոնք կարողանում են համագործակցել,սակայն երբ նրանք նկատում են, որ  իրենց կարծիքը չի համընկնում  շրջապատողների կարծիքի հետ,  դառնում են ագրեսիվ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓