«Աղետբարսեղյանին ու մնացյալին` մարգոյախառը լավ նայեք, հանկարծ չնեղվեն». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկ օրվա ֆեյսբուք չմտնելու խերը։
Քիչ առաջ կարդացի Տիգրան Պասկևիչյանի գրառումն ու հանգիստ նստեցի տեղս։ Դե, իբր, որ հանգիստ չնստեմ, ինչ։ Մարգոն Հ1-ում կարողանում է հանգիստ չնստել ու իր սիրտի ուզածով, ինչ ուզում, այն էլ անում է։ Ինչ է Ջաղինյան Ռուբիկն էր խանգարում։ Թող մնար ու դուետը երկու կես չլիներ։ Այսինքն Հ1-ը չի ուզում մաքրվել ռոբասերժիկ կադրերից ու գործելաոճից։ Իսկ Հայաստանում հեղափոխությունը` հու, հու է լինում` թավշյաները լավ գիտեն իրենց անելիքը։ Ինչ ասեմ, Մարգոյին լավ տիրություն արեք, հանկարծ վերևները չնեղսոտեն։

Մնում է բոյկոտելը.. էն էլ ոնց նայում եմ, բոլորս հանգիստ մեր տեղերում ենք, ինչից էլ օգտվում են ռոբասերժիկները, իսկ դրանք իրենց ամբողջ բանդայով հանգիստ չեն, ի տարբերություն գործող իշխանության։
Միով բանիվ Հ1-ում մի քիչ հույս կար, որ դեպի մաքրման աշխատանքներ են տարվելու, սկսած կադրերից, բայց եթե Պասկևիչյանն է որոշել իր դիմումի համաձայն դուրս գալ այդ տարածքից, ով երեւի ներսից հասկացել է, ինչ է կատարվում, որ ոչինչ չի փոխվելու, ուրեմն նույն տեղում ենք, ոչ մի շարժում առաջ` անհույս է։

Հա, վերջում հիշեցնեմ, որ աղետբարսեղյանին ու մնացյալին` մարգոյախառը լավ նայեք, հանկարծ չնեղվեն.. իսկ Մարգոն, ինչու է Հ1-ում մոլեգնում, ով է բերանը լեզու, լծակ, չագուչ տվել, հարցրեք իշխանությանը, ոնց որ քավոր-սանիկ-ուտուշ-խմուշը էլի իր ծանր թաթով իշխում է ՀՀ-ը։»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓