Աղջիկը մահացավ և նրան թաղեցին. սակայն հոգեհանգստի օրը դուռը թակեցին, մայրը բացեց և վախից ուշաթափվեց…

Այս պատմությունը չափազանց անհավատալի է, սակայն  ճշմարիտ…

Պատմությունը մի երիտասարդ աղջկա մասին է, ով մոր հետ իրենց ապրուստը վաստակում էին դերձակությամբ:

Աղջիկը սովորություն ուներ կար ու ձև անելիս կոճակը պահել բերանում… Մի անգամ էլ գործ անելիս մայրը հարց տվեց, աղջիկն ուզեց կոճակը բերանում պատասխանել մոր հարցին, բայց սկսեց խեղդվել: Մայրը սկզբում չհասկացավ ինչ է կատարվում, հետո, երբ տեսավ գետնին թափված կոճակները, գլխի ընկավ, որ աղջիկը կոճակը կուլ է տվել, ինչն էլ խեղդվելու պատճառ է դարձել:

Մինչ նրան կհասցնեին գյուղի հիվանդանոց, աղջիկը կապտեց: Բժիշկն արձանագրեց մահ շնչահեղձության պատճառով:

Երիտասարդ աղջկան հուղարկավորեցին գեղեցիկ զգեստով, մատին էլ թողեցին իր սիրած մատանին:

Հաջորդ օրը, աղջկա հոգեհացի ժամանակ, դուռը թակեցին…

Մայրը դուռը բացեց և ուշաթափվեց. աղջիկն էր…

Ինչպես հետո պարզ դարձավ, հուղարկավորությունից հետո դիակապտողները փորել են գերեզմանը, որ գողանան աղջկա մատանին:

Թանկարժեք զգեստը նրանց նույնպես դուր է եկել և երբ շուռումուռ են տվել նրան, որ զգեստը հանեն, կտրուկ գործողության հետևանքով կոճակը դուրս է թռել կոկորդից և աղջիկը սկսել է շնչել: Պարզվում է այն ամբողջովին փակած չի եղել թթվածնի ճանապարհը:
Գողերից մեկը տեղում վախից մահացել է, իսկ մյուս երկուսին ոստիկանները կարողացել են բերման ենթարկել.

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աղջիկը մահացավ և նրան թաղեցին. սակայն հոգեհանգստի օրը դուռը թակեցին, մայրը բացեց և վախից ուշաթափվեց…