Ամանորյա հետաքրքիր աղցան ՝ «Տոնածառ»

Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ և հետաքրքիր աղցան, որը կզարդարի ձեր Ամանորյա սեղանը

Բաղադրամասեր՝

  • 2 հատ ձու
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 հատ սոխ
  • 2 հատ գազար
  • 2 հատ թթու վարունգ
  • 200 գրամ խոզապուխտ
  • 150 գրամ մայոնեզ
  • Սամիթ
  • Աղ
  • Պղպեղ

Պատրաստման եղանակ՝

Ձուն, կարտոֆիլը, գազարը խաշել, կտրատել։

Սոխը, թթու վարունգը, խոզապուխտը ևս կտրատել։

Բոլոր բաղադրիչները միախառնել, համեմել աղով, պղպեղով, մայոնեզով։

Տոնածառի տեսքով լցնել մատուցվող ամանի մեջ, զարդարել սամիթով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓