Ամենագեղեցիկ ու ուսուցողական առակը մոր մասին… չհուզվելն անհնար է…

Առակն այն մարդու մասին է, ով կարող է փոխարինել ամենքին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան:

Երեխան պատրաստվում էր լույս աշխարհ գալ ու հարցրեց Աստծուն.

— Ինձ վաղը ուղարկում են Երկիր, ես ինչպե՞ս եմ այնտեղ ապրելու, ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտան:

Աստված ասաց.

— Ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, նա հոգ կտանի քո մասին, նա սպասում է քեզ:

Երեխան մտածեց ու նորից հարցրեց.

— Այստեղ՝ երկնքում, ես երգում եմ ու ծիծաղում, դա բավարար է երջանիկ լինելու համար:

Աստված ասաց.

— Քո հրետակը  կերգի քեզ համար ու կժպտա քեզ: Դու  կզգաս նրա սերը ու երջանիկ կլինես:

— Բայց ես ինչպե՞ս կհասկանամ նրա լեզուն,  ու եթե ես հանկարծ ցանկանամ խոսե՞լ  քեզ հետ:

Այդ ժամանակ Աստված մեղմ ձայնով ասաց.

— Քո հրեշտակը քեզ կսովորեցնի աղոթել:

— Բայց ես լսել եմ, որ Երկրի վրա կա չարը, ո՞վ կպաշտպանի ինձ նրանից:

— Քո հրեշտակը քեզ կպաշտպանի,  նա իր կյանքը չի խնայի քեզ համար: Նա քեզ ցույց կտա  դեպի ինձ տանող ուղին, ես միշտ քո կողքին կլինեմ:

— Ինկ ի՞նչ է նրա անունը:

— Նրա անունը  նշանակություն չունի, նրան պարզապես ՄԱՅՐԻԿ կոչիր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓