«Ամենազոր Տեր, օգնիր, խնդրում եմ…», կարդացեք այս աղոթքը, երբ դժվարին վիճակում եք

Հոգեկան ծանր վիճակում գտնվող մարդուն երբեմն թվում է, որ աշխարհն իր դեմ է ելել, նման վիճակում  մարդը հուսալքվում է ու հուսահատվում, խնդիրները ծնկի են բերում:

Կարդացեք այս աղոթքը, երբ դժվարին վիճակում եք: Պատմեք  Տիրոջը ձեր խնդիրների մասին: Նա երբեք մեզ մենակ չի թողնում: Նա մեզանից յուրաքանչյուրի համար իր պլաններն ունի: Նա հոգ է տանում մեր մասին:

«Ամենազոր Տեր

Խնդրում եմ, օգնիր ինձ, փրկիր ինձ: Ես եկել եմ Քեզ մոտ սրտի ցավով:  Ես այնպես եմ հոգնել,  ինձ համար դժվար է շարունակել իմ ճանապարհը: Քեզ եմ դիմում իմ այս թուլության ու տառապանքի  պահին: Միայն դու գիտես, թե որն է ճշմարիտ ուղին:  Ուժ տուր ինձ, որ կարողանամ հաղթահարել  խնդիրներն ու տռապանքները: Օգնիր ինձ ուժեղ լինել: Խնդրում եմ  ցույց տուր ինձ ելքը,  ես կանգնած եմ Քո առջև: Դու ես իմ վահանը, իմ պաշտպանը:Քո սուրբ լույսով լուսավորիր իմ ճանապարհը:

Միայն Քեզ եմ փառաբանում: Դու միշտ  իմ կողքին ես եղել: Ես գիտեմ, որ դու կարող ես բուժել իմ պառակտված հոգին: Ուժ տուր ինձ պայքարել  մեղքերի և գայթակղությունների դեմ:  Շնորհակալություն, որ դու ընտրել ես ինձ: Ես սիրում եմ Քեզ, Տեր, խոնարհվում եմ Քո առաջ,  մի թողիր ինձ մենակ, լցրու սիրտոս սիրով: Ամեն»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓