Ամենահուզիչ առակը մոր մասին… սա պիտի բոլոր զավակները կարդան… սիրեք և փայփայեք ձեր մայրերին

Այս առակը աշխարհում ամենաթանկ մարդու՝ մոր մասին է… այն մարդու մասին, ով կարող է փոխարինել ամենքին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան:

Աստված երեխային Երկիր էր ուղարկում, երբ հարցրեց Տիրոջը

— Ինձ վաղը ուղարկում են Երկիր, բայց ես ինչպե՞ս եմ այնտեղ ապրելու: Ախր ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտան, ի՞նչ պիտի անեմ…

Աստված ասաց.

— Ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, ով միշտ հոգ կտանի քո մասին, կխնամի քեզ, կսիրի քեզ իր անձից առավել:

Երեխան մտածեց ու նորից հարցրեց

— Այստեղ երկնքում ես երգում եմ ու ծիծաղում, դա բավարար է երջանիկ լինելու համար:

Աստված ասաց

-Քո հրեշտակը ևս կերգի քեզ համար ու կժպտա քեզ. դու կզգաս նրա անսահման սերն ու ջերմությունը և երջանիկ կլինես:

— Բայց եթե ես հանկարծ ցանկանամ խոսել քեզ հետ, ի՞նչ պիտի անեմ:

Աստված մեղմ ձայնով պատասխանեց.

— Քո հրեշտակը քեզ կսովորեցնի աղոթել:

— Բայց չէ՞ որ Երկրի վրա կա չարը, ո՞վ կպաշտպանի ինձ նրանից:

-Քո հրեշտակը քեզ կպաշտպանի,  նա իր կյանքը չի խնայի քեզ համար: Նա քեզ ցույց կտա ճիշտ ուղին, դեպի ինձ տանող ուղին, ես միշտ քո կողքին կլինեմ, ես քեզ կնայեմ նրա աչքերի միջից:

— Իսկ ինչպե՞ս է նրա անունը, ինչպե՞ս դիմեմ նրան:

— Դու նրան պարզապես ՄԱՅՐ կոչիր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամենահուզիչ առակը մոր մասին… սա պիտի բոլոր զավակները կարդան… սիրեք և փայփայեք ձեր մայրերին