«Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ». որդին խոսել է Լևոն Մուրադյանի մահվան մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ նոյեմբերի 10–ին մահացել է հայտնի դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը։

Դերասանի որդին` Գևորգը, Tert.am Life–ին հայտնեց, որ հոր մահվան պատճառը սրտի կաթվածն էր։

«Ամիսներ առաջ հայրս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ստենդավորում էին արել։ Դրանից հետո իրեն լավ էր զգում։ Վիճակի վատթարացումն անսպասելի եղավ։

Նոյեմբերի 10-ի լուսաբացին` ժամը 5–ի սահմաններում է մահացել։ Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ»,– պատմեց դերասանի որդին։

Գևորգը նաև հայտնեց, որ Լևոն Մուրադյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 17։00-ին, Բագրատունյաց 1 հասցեում, «Հավերժություն» սգո սրահում (6-րդ հիվանդանոցի մոտ)։

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ». որդին խոսել է Լևոն Մուրադյանի մահվան մասին