«Ամոթ ա, ամոթ 21 դարում որևէ մարդու նման վերաբերվելը։ Հայաստանը Միջին Ասիա չի և չի դառնալու». Պետրոս Ղազարյանը վրդովված է

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավոք, Սերժ Սարգսյանի PR-ով այսօր զբաղվում են մարդիկ, ովքեր 10 տարի նրա վարկանիշը փոշիացրին։ Մեծ կոմբինատոր, մեծ շախմատիստ, նեղ արահետով միակ քայլող, մտքով Խոր Վիրապ, չգիտեմ` ինչով Գանձասար։ Ամոթ ա, ամոթ 21 դարում որևէ մարդու նման վերաբերվելը։ Հայաստանը Միջին Ասիա չի և չի դառնալու։


Էս վերաբերմունքը ցույց ա տալիս, որ այս կուսակցությունում իրենց հաջողությունը կապում են ոչ թե գաղափարների, գաղափարախոսության, քաղաքական պայքարի այլ միմիայն մեկ անձի հետ։
Այստեղից էլ քծնանքի էս դոզան։ Չլինելով ՀՀԿ համակիր, ցավում եմ էս կուսակցության համար, որովհետև այն մեր բոլորիս մի մասնա և նրա որպիսությունից է կախված նաև մեր ընդհանուրը։
Վստահ եմ` շատ հանրապետականներ հասկանում և կիսում են գրածս և նույն զգացողությունն են ապրել անհատի պաշտամունքի ու քծնանքի էս շքերթից։ Իսկ Սերժ Սարգսյանին առողջություն ու երկար կյանք։ Թող հաջորդ ծնունդը մաքուր մթնոլորտում անցկացնի։ Բոլորն արժանի են դրան»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓