Պատմություն այն մասին, թե ինչու է միշտ ուրիշի կինը ավելի լավը… մի օր Աստված որոշեց…

Հինավուրց ժամանակներում Աստված ստեղծել էր տասը Ադամ, որ ընկերովի լինեին, մեկը ձուկ էր բռնում, մյուսը ոչխարի հոտն էր խնամում, մյուսը հողն էր մշակում, ու այդպես:

Մի օր նրանք եկան Աստծո մոտ խնդրանքով:

— Ամեն ինչ կա, բայց տխուր է, ինչ որ բան մեզ չի բավարարում:

Աստված նրանց կավ տվեց և ասաց.

— Գնացեք և ամեն մեկդ ձեզ համար ձեր իսկ ցանկությամբ  կին ծեփեք, ինչպիսին որ ձեզ դուր է գալիս՝  գեր, նիհար, բարձրահասակ, փոքրամարմին, ես էլ նրանց մեջ հոգի կդնեմ:

Եվ Աստված սկուտեղի վրա շաքար դրեց ու ասաց.

— Այստեղ տասը կտոր է,  ամեն մեկդ մի կտոր շաքար վերցրեք ու տվեք  ձեր կնոջը, որպեսզի կյանքը նրա հետ քաղցր լինի:

Այդպես էլ արեցին:

Հետո Աստված բարկացավ.

— Սկուտեղի վրա 11 կտոր շաքար կար, ով է երկու կտոր վերցրել:

Բոլորը լռեցին:

Աստված նրանցից վերցրեց կանանց և խառնեց նրանց, ու բաժանեց պատահականության սկզբունքով:  Այդ օրվանից սկսած տղամարդիկ մտածում են, որ մյուսի կինը ավելի քաղցր է, որ նրա հետ կյանքը ավելի  լավ է, քանի որ կերել է երկրորդ կտոր շաքարը: Եվ միայն Ադամներից մեկը գիտեի, որ իր կինը  միակն է ու անկրկնելի, որովհետև շաքարի կտորը կերել էր հենց ինքը՝ այլ ոչ թե կինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓