Այն մասին, թե ինչպես այսօր 70 համարի երթուղայինի ուղևորը բացահայտեց գրպանահատներին և հանձնեց ոստիկանությանը

Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բաձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեպկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ:

Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն արագ իջան, երեքից մեկը մնաց երթուղայինում, 1000 դրամանոց տվեց,թե բա՝ մյուսին պահի։ Էդ ընթացքում մի կին սկսեց հուզվել՝ վաայ, պորտմանս չկա, բժշկի էի գնում։ Ի՞նչ պիտի անի այս դեպքում միջին վիճակագրական քաղաքացին։ Երրորդ ընկերոջը նկարեցի ու իջեցրի տրանսպորտից, տուժածն էլ հետս։ Զանգեցի ոստիկանություն։ Ջեպկիրն արագ զանգեց ընկերներին, որ պորտմանը բերեն հետ տան։

Ընթացքում սպառնում էր հեռախոսս ջարդել, բողոքում էր, թե յանի ինչի՞ եմ հասնելու, գործ տվող եմ, էս եմ, էն եմ, հայհոյում, սպառնում։ Ապշել էի, որ անցորդները, կանգառի մարդիկ դիտորդի նման զուտ որպես թատրոն նայում էին, չէին խառնվում։

Մինչ ոստիկանները կգային, ջեպկիրի ընկերը բերեց կնոջ դրամապանակը հետ տվեց։ Փողոցում մարդիկ սկսեցին ինձ ծափ տալ, հերոս ասել… Ես հերոս չեմ, ՀՀ քաղաքացի եմ,որը չի ուզում հանցագործների հետ ապրել նույն տեղում, իմ երեխաները չպետք է ապրեն էսպիսի անտարբեր, արատավոր հասարակությունում, որտեղ ուրիշի ցավը քո ցավը չի։

Հ. Գ. Հրապարակում եմ էդ երիտասարդների նկարները, որոնք փոխանցել եմ ոստիկանությանը»։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓