Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան 28-րդ տարեդարձն է

Այսօր լրանում է հունահռոմեական ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի  28-րդ տարեդարձը: Արթուրը ծնվել է 1991թ. Գյումրիում:

Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000թ. իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ Այս տարիների ընթացքում Արթուրը  արժանացել է մի շարք պարգևների: Այսպես, 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։ 2012 թ. Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալ։ 2014թ. Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓