«Այսօր դժգոհ են նրանք, ովքեր անցած տարիների ընթացքում սովորել են մի ապրելաձևի՝ դավաճանելով մարդկային բոլոր բարոյական սկզբունքները». Միքայել Պողոսյան

«Ժամադադարի» հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը անդրադարձել է Հայաստանում տիրող այսօրվա ներքաղաքական իրավիճակին: Նա մասնավորապես նշում է.

«Այսօր դժգոհ են նրանք, ովքեր անցած տարիների ընթացքում սովորել են մի ապրելաձևի և դրա մեջ կարողացել են հասնել «բարձունքների», իրենց կեցությունն են ապահովել՝ դավաճանելով մարդկային բոլոր բարոյական սկզբունքները: Իսկ ժողովուրդը դժգոհ չի, ժողովուրդն այսօր հույս ունի, տեսնում է վերափոխումներ, որը շատ դժվար ճանապարհ է»:


Ինչպես նա է ասում. «Պետք է պահպանենք այս ունեցածը և դարձնենք որակյալ, որ մի օր մեր իրականությունը դառնա ավելի բարձր և առողջ, քան մեր երևակայությունն է:

Արվեստը պետք է սեր հաղորդի և բարոյական աջակցություն այս իրականությանը: Այսօր կիրթ հայի կերպարն է պետք ստեղծել որպես ժամանակի հերոս»,- նշում է սիրված արտիստը:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓