Այս աղջիկը մի օր որոշեց փոխել իր կյանքը և արեց դա… նա 2 տարում նիհարեց 140 կիլոգրամով և դարձավ այլ մարդ, այս պատմությունը շատերի համար կարող է մոտիվացիա դառնալ

ԱՄՆ-ում ապրող ամուսինները Լեքսին և Դեննի Ռիդը երկու տարի առաջ որոշեցին նիհարել։

Նրանց երկուսի քաշը միասին 350 կիլորգամ էր, իսկ մեկ տարի անց այդ թիվը նվազեց երկու անգամ։ Դրանից հետո Լեքսին շարունակեց նիհարել և արդյունքում քաշը 219-ից հասցրեց 77 կգ-ի։ Շնորհիվ իր նիհալերու, նա ոչ միայն ազատվել է ավելորդ քաշից, այլ նաև դարձել է հայտնի բլոգեր, ով մոտիվացնում է ուրիշ մարդկանց։ Թվում է թե ամեն ինչ հրաշալի է, սակայն այդպիսի կտրուկ փոփոխությունները ունեցել են իրենց հետևանքները։ Աղջկա մոտ մնացել է բավականին շատ ավելորդ մաշկ, որն անհնար է վերացնել առանց վիրահատական միջամտության։

Որպեսզի վերջնական իր մարմինը կարգի բերի, աղջիկը դիմեց բժշկի օգնությանը։

Նա տարել է տասժամյա վիրահատություն, որից հետո հրաժեշտ է տվել երեքական կիլոգրամ ավելորդ մաշկից ոտքերի, որովայնի և հետույքի հատվածում։

Սկզբնական շրջանում Լեքսիի համար դժվար էր անգամ շարժվելը և մի քանի օր նա անցկացրել է մահճակալին պառկած, երազելով արագ ապաքինման մասին։

Վեց շաբաթ նա ստիպված է եղել հրաժարվել աշխատանքից, մարզումներից և այլ ամենօրյա գործերից։

Աղջիկը չէր պատկերացնում, որ վերականգնողական շրջանը այսքան ցավոտ և դժվար է լինելու, սակայն նա դիմացավ և հաղթահարեց այդ դժվարությունները։

Աղջիկը իր վերականգնման և նիհարելու մասին կիսվում է իր  Ինստագրամի  էջում։

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓