Այս աղցանի համից հնարավոր չէ հագենալ, սա մեր  ընտանիքի ամենասիրելի աղցանն է

Առաջարկում ենք անչափ համեղ աղցանի բաղադրատոմս: Այս աղցանը կարող է զարդարել ձեր  տոնական սեղանը: Կարելի է պատրաստել նաև ընտանեկան ընթրիքի համար և հավատացեք ընտանիքի անդամները մեծից փոքր մեծ հաճույքով այն կհամտեսեն:

Բաղադրիչներ

  • 1 տուփ եգիպտացորեն
  • 300 գ սունկ
  • 100 գ սոխ
  • 150 գ գազար
  • 300 գ հավի փափկամիս
  • 2 ձու
  • Աղ, մայոնեզ
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը եփել, թողնել սառչի, և մանր կտրատել:

Մանր կտրատեք սոխը: Գազարը քերեք միջին չափի:

Սոխը տապակել բուսական յուղով, ավելացնել գազարը:

Թեթև տապակել: Ավելացնել սունկը և թողնել սառչի, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները, համեմել աղով և ավելացնել մայոնեզ: Լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓