Համաձայնեք, որ շատ մարդիկ պարզապես պաշտում են այս ուտեստը և իրենց սեղանը չեն պատկերացնում առանց խոլոդեցի: Ի վերջո, դա շատ համեղ է և օգտակար: Ցավոք, ոչ բոլոր տնտեսուհիները գիտեն խոլոդեց պատրաստելու գաղտնիքը:
Նախքան եփելը պետք է միսը լվանալ և թողնել 4-6 ժամ: Միսը պետք է ընտրել ըստ ցանկության:
Միսը դնել կաթսայի մեջ, ջուր լցնել, որ ծածկի միսը և հասցնել եռման:
Ջուրը թափել, միսը լվանալ, և կրկին վրան ջուր լցնել, այս անգամ ավելի շատ, որ մոտ 7 սմ-ով բարձր լինի մսից:
Երբ սկսի եռալ, քափը հեռացնել: Միսը պետք է եփվի շատ ցածր կրակի վրա: Կրակը պետք այնքան ցածր լինի, որ ջուրը չեռա: Եփել 4-6 ժամ:
Աղը ավելացնել ընթացքում, ավեացնել նաև գազար, մաղադանոս:
Կրակն անջատելուց հետո թողնել մոտ 20 րոպե:
Միսը դուրս բերել, բանջարեղենը կարելի է օգտագործել ձևավորման համար:
Արգանակը քամել մանր քամիչով կամ մի քանի շերտ ծալված թանզիֆով:
Միսը բաժանել մասերի, մանրացնել, տեղադրել համապատասխան կաղապարների մեջ, վրան լցնել արգանակը: Երբ սառչի, դնել սառնարանը, մինչև պնդանա:
Ահա այս պարզ խորհուրդները կօգնեն յուրաքանչյուր տնային տնտեսուհուն պատրաստել համեղ խոլոդեց:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն