Այս բաղադրատոմսն ուղղակի փրկություն է քրոնիկ բրոնխիտով տառապողների համար. ոչ մի դեղ, միայն բնական միջոցներ

Այս  արդյունավետ բաղադրատոմսը շատերն են փորձել և նրանք շատ գոհ են արդյունքից: Այն անվանում են նաև բանանային միջոց և հիանալի արդյունք է ապահովում:  Այս խառնուրդը ոչ միայն օգնում է  հաղթահարել բրոնխիտը և հազը, այլ նաև շատ համեղ է:

Այս բաղադրատոմսը լավ է ստամոքսի համար և շատ առավելություններ ունի  առողջության համար: Այն պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվում:  Այս միջոցի  յուրահատկությունն այն է, որ այն չունի կողմնակի բարդություններ, եւ դա կարելի է տալ նաև երեխաներին:

 

Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է

 

2 հատ, միջին չափի  հասուն բանան

400 մլ  եռացրած ջուր

2 ճաշի գդալ մեղր

 

Պատրաստման եղանակը

Բանանը  գդալի կամ պատառաքաղի օգնությամբ տրորել, որ ստացվի  պյուրե:

Վրան ավելացնել  400 մլ եռացրած ջուրը և թողնել 30 րոպե:

Այնուհետև վրան ավելացնել 2 ճաշի գդալ մեղր:

Լավ խառնել և միջոցը պատրաստ է:

Կիրառման ճիշտ եղանակը

Ամեն օրվա համար պետք է թարմ պատրաստել:

Օգտագործել այս միջոցը օրական 4 անգամ (1-ական թեյի գդալ):

3-7 օր հետո հազը կանցնի, ինքնազգացողությունը կլավանա:

Հակաբիոտիկների և հազի դեղերի փոխարեն, փորձեք այս հրաշալի միջոցը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս բաղադրատոմսն ուղղակի փրկություն է քրոնիկ բրոնխիտով տառապողների համար. ոչ մի դեղ, միայն բնական միջոցներ