Այս եղանակով պատրաստելիս խոզի միսն այնքան համեղ ու հյութալի է լինում, որ նկարագրելու չէ

Անհրաժեշտ բաղադրիչներ ՝

  • Խոզի միս 800 գ.
  • Սերկևիլ 3 հատ
  • Սոխ 1 հատ
  • Կարմիր գինի 100 մլ
  • Հավի արգանակ 100 մլ,
  • Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
  • Սխտոր 3 ատամիկ
  • Դափնու տերև 2 հատ
  • Հատիկավոր սև պղպեղ 0,5 թեյի գդալ
  • Աղ
  • Աղացած սև պղպեղ
  • Կանաչի
  • Բուսայուղ

Սերկևիլի կեղևը մաքրում ենք , բաժանում ենք շերտերի, և հեռացնում ենք սերմնատուփը :
Տապակում ենք բուսայուղով և լցնում առանձին ափսեի մեջ:

Նույն թավայի մեջ տապակում ենք խոզի միսը, բարձր կրակի վրա, մինչև ոսկեգունի, և դնում առանձին ափսեի վրա:

Սոխը շրջանակներով կտրում ենք,ապա տապակում մինչև ոսկեգույն դառնա, ավելացնում ենք գինին, հատիկավոր սև պղպեղը և դափնու տերևը:
Կրակի վրա մնում է մինչև հեղուկը ամբողջությամբ գոլորշիանա:

Ավելացնում ենք արգանակը, ճզմած սխտորը և կիտրոնի հյութը: Կրակի վրա — ևս 2-3 րոպե, այնուհետև ավելացնում միսը, աղը և աղացած սև պղպեղը: Հեղուկը գոլորշիանքալու դեպքում ավելացնել սառացրած ջուր կամ արգանակ, եփում կես ժամ:

Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնում ենք տապակած սերկևիլը:

Մատուցել կանաչիով զարդարված:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓