Միայն բնական բաղադրիչներից պատրաստված ըմպելիք, որ երկրորդ կյանք կպարգևի լյարդին և կլավացնի ինքնազգացողությունը

Լյարդը  օրգանիզմի գլխավոր օրգաններից մեկն է, որը պատասխանատու է առողջության  համար և միակ օրգանն է, որը ենթակա է վերականգնման:  Սակայն, եթե լյարդը սկսում է վատ աշխատել, ապա տուժում են մյուս օրգանները և  ողջ օրգանիզմը: Շատ անգամ մարդիկ ասում են. «Իմ լյարդը չի ցավում»: Եվ դա ճիշտ է նույնիսկ խիստ ախտահարվելով  լյարդն իսկապես չի ցավում, քանի որ նրանում չկան նյարդային վերջույթներ:

Լյարդը կարելի է մաքրել տնային պայմաններում: Այս ըմպելիքը կօգնի մաքրել լյարդը:

Բաղադրիչներ

1 բաժակ կտրատված բազուկ

½  բաժակ չամիչ

1 կիտրոնի հյութ

2 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Բազուկը կտրատել խորանարդիկներով:

Կաթսայի մեջ ջուր լցնել և եռացնել:  Երբ ջուրը սկսի եռալ  ավելացնել բազուկը և չամիչը:

Կրակից վերցնել, փակել կափարիչով: Թրմել 45-60 րոպե:

Սառած  խառնուրդը  հարել  բլենդերում և ավելացնել կիտրոնի հյութը:

Հարել մինչև ստացվի համասեռ զանգված և քամել:

Ստացված հյութը խմել օրը 2 անգամ 200-ական մլ, առավոտյան քաղցած վիճակում և ճաշից առաջ:

Այս ըմպելիքի օգտագործման օրը կարելի է օգտագործել  լավ եփված շիլաներ առանց կարագի և աղի: Եփուկը խուրհուրդ չի տրվում համեմել աղով կամ այլ կերպ:  Լավ  կլինի ըմպելիքը օգտագործել  հանգստյան օրը, որովհետև  այն ունի միզամուղ ազդեցություն:

Այս ըմպելիքը հակացուցված է երիկամների  հիվանդության և արթրիտի, ցածր ճնշման դեպքում,  արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեպքում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓