Այս կինը ձեռքեր չունի, սակայն շատ կանանցից ավելի լավ է դաստիարակում իր երկու երեխաներին, մշակում է ծաղիկներ և աշխատում որպես դիմահարդար. կյանքում անհնարին ոչինչ չկա

35-ամյա այս կինը չունի ձեռքեր, սակայն  կարողանում է  հոգ տանել իր երկու երեխաների մասին: Նա Վերա Ֆեշուկն է, ով բնակվում է Ուկրաինայում:

Ծնված օրվանից նա  զրված է եղել ձեռքերից և սովորել է ամեն ինչ անել ոտքերով, չնայած որ  նրա մի ոտքը մյուսից  20 սմ կարճ է:

Նա տնային բոլոր գործերը կատարում է ոտքերով: Ի դեպ նա աշխարհում միակ դիամահարդարն է, ով ձեռքեր չունի:

Վերան դպրոց չի հաճախել, նա  կրթություն է ստացել տանը, բայց մտավոր հատկություններով երբեք չի զիջել  հասակակիցներին:  Նա ոչ միայն հիանալի կերպով կարողանում է հոգ տանել երեխաների մասին, կատարել տնային գործերը, նաև ունի գեղեցիկ ծաղկանոց և անձամբ է զբաղվում  ծաղիկների մշակությամբ:

Նրա համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում երեխաները, նա նրանց համարում է իր թևերը:

2016 թվականին Վերայի ամուսինը լքեց նրան՝ թողնելով հաշմանդամ կնոջը երկու երեխաների հետ միայնակ:

Այս կնոջը կարելի է հերոսուհի համարել, համամիտ չե՞ք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓