Այս հնարի օգնությամբ լոգասենյակը կլինի կատարյալ մաքուր, կբուրի թարմությամբ, իսկ զուգարանակոնքը կշողա ինչպես նորը

Յուրաքանչյուր տնտեսուհի ջանք չի խնայում  տանը մաքրություն պահպանելու  համար: Բայց լոգասենյակում և զուգարանում  երբեմն դժվար է լինում պահանել կատարյալ մաքրություն: Հմուտ տնտեսուհիները  գիտեն և կիրառում են պարզ միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է լինում միշտ մաքուր պահել  տան այդ հատվածները:

Վաճառակետերում առաջարկվում են տարատեակ մաքրող միջոցներ, որոնք քիմիական  նյութեր են և վտանգավոր են առողջության համար, բացի այդ որոշ տեսակներ բավականին բարձր արժեք  ունեն և հասանելի  չեն բոլորին:
Առաջարկում ենք  մարքող պարզ և հասանելի միջոց:

Կիտրոնաթթուն լուծել  քիչ քանակությամբ տաք ջրի մեջ: Խառնուրդը լցնել հեղուկացիրի մեջ  և լավ թափահարել: Փչել  զուգարանակոնքի  մակերևույթի վրա, հատկապես կեղտոտված հատվածների վրա, թողնել 10-15 րոպե: Զուգարանակոնքի մեջ լցնել սննդային սոդա, այն ռեակցիայի մեջ մտնելով կիտրոնաթթվի հետ կսկսի փրփրել: Սպունգի օգնությամբ այդ փրփուրով մաքրել զուգարանակոնքի մակերույթը:

Զուգարանակոնքի բաքը մաքրելու համար բաքի մեջ  լցնել  կես շիշ  սովորական քացախ և թողնել մի քանի ժամ: Այնուհետև  լվանալ մի քանի անգամ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց   Goodinfo -ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓