Այս հնարների օգնությամբ ձեր  սպիտակեղենը կլինի ձյունաճերմակ, հետքերն ասես չեն էլ եղել

Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, կատարելություն և բարություն:

Սպիտակ հագուստը շատ գեղեցիկ է նայվում, բայց այն ունի մեկ  մեծ թերություն՝ շատ շուտ է կեղտոտվում և մեկ անգամ կրելուց հետո  կարիք է զգացվում այն լվանալ: Բայց երբեմն լվանալուց հետո նրա վրա մնում են դեղին հետքեր:Այս հնարների օգնությամբ  հնարավոր կլինի հեշտությամբ ազատվել դեղին հետքերից:

Ասպիրին

5 հաբ ասպիրինը լուծել ջրում և այդ լուծույթի մեջ թրջել  սպիտակեղենը: Որոշ ժամանակ անց լվանալ սովորականի պես:

Սննդային սոդա

4 լիտր ջրում լուծել 1 բաժակ սննդային սոդա, իրերը թողնել  այդ լուծույթի մեջ և լվանալ սովորականի պես:

Կիտրոնի հյութ

Տաք ջրի մեջ լուծել 1 բաժակ կիտրոնի հյութ և իրերը թողնել այդ լուծույթի մեջ ողջ գիշեր, առավոտյան լվանալ սովորականի պես:

Ջրածնի պերօքսիդ (3%)

Ջրածնի պերօքսիդ ավելացնել  լվանալու ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓