Իմ արծաթյա զարդերը հիմա շատ ավելի գեղեցիկ ու շողշողուն են, քան, երբ նոր էի գնել… ու պատճառն այս հրաշք մեթոդն է

Արծաթյա զարդերը  հաճախ սևանում են և կորցնում են իրենց գեղեցիկ տեսքը և դդրանք հեշտությամբ կարելի է մաքրել տնային պայմաններում;

500 մլ ջրի մեջ լուծել  1-2 ճաշի գդալ  սոդա, խառնուրդը դնել կրակին և երբ ջուրը սկսի եռալ, այդ ջրի մեջ  իջեցնել արծաթը և փայլաթիթեղի մի կտոր; 10-15 րոպե անց արծաթը կփայլի, ինչպես նորը;

Կամ կարելի է արծաթը  պահել  սոդայի լուծույթի մեջ մի քանի րոպե, այնուհետև փայլեցնել փափուկ լաթով:


Արծաթը  կարելի է մաքրել և փայլեցնել սովորական շրթներկի օգնությամբ; Շրթներկը քսել  զարդին և փայլեցնել փափուկ լաթով;


Արծաթը կարելի է մաքրել նաև ատամի մածուկի օգնությամբ: Ատամի մածուկը ատամի խոզանակի օգնությամբ  քսել  արծաթին  և լավ շփել, այնուհետև  լվանալ տաք ջրով և  փայլեցնել փափուկ լաթով;

Արծաթը կարելի է մաքրել նաև ձվի դեղնուցով;  Հին ժամանակներում, երբ արծաթն ավելի  բարձր է գնահատվում, քան ոսկին,  արծաթյա զարդերը  մաքրում էին  ձվի դեղնուցով: Բամբակը  թրջել ձվի դեղնուցով  և մաքրել զարդը; Այնուհետև թողնել չորանա և լվանալ ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓