Այս մսով ռուլետի կողքով ոչ ոք անտարբեր չի կարողանում անցնել, շատ հեշտ պատրաստվում է, վայրկյանների ընթացքում էլ վերջանում

Հաճախ է լինում, որ ցանկություն  է առաջանում ինչ որ  համեղ բան պատրաստել, բայց որ  պատրաստելու համար շատ ժամանակ չծախսվի  և շատ համեղ լինի: Այս կարկանդակը հենց այդ դեպքերի համար է: Ամեն ինչ շատ պարզ է և այն կարելի է մատուցել թե որպես  նախուտեստ և թե որպես տաք ուտեստ:

 

Բաղադրիչներ

1 լավաշ

205-300 գ աղացած միս

2-3 ձու

Կետչուպ, թթվասեր, մայոնեզ

Աղ,, համեմունք, պանիր

Պատրաստման եղանակը

Աղացած միսը պատրաստել  ինչպես կոտլետների համար,  լավաշը բացել և լավաշի վրա հավասարապես լցնել  խճողակը, թողել 10-15 րոպե, որպեսզի լավաշի մեջ ներծծվի խճողակի հյութը, և որպեսզի ռուլետի նման փաթաթելիս  լավաշը չպատռվի:
Փաթաթել ռուլետանման,  տապակը կամ կաղապարը պատել  բուսայուող և դնել ռուլետը:

Ձվերից, թթվասերից կամ մայոնեզից, կետչուպից պատրաստել սոուս, համեմել աղով և լցնել ռուլետի վրա: Սուոսը պետք է լիովին ծածկի  ռուլետը:

Եփել ձեռոցում 30 րոպե,  5-10 րոպե պատրաստ լինեուց առաջ  վրան քերած պանիր լցնել և կրկին դնել ջեռոցը:

Անպայման փորձեք, ողջ ընտանիքը շատ գոհ կմնա:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս մսով ռուլետի կողքով ոչ ոք անտարբեր չի կարողանում անցնել, շատ հեշտ պատրաստվում է, վայրկյանների ընթացքում էլ վերջանում