Այս շոկոլադային կրեմը անմահական կդարձնի ցանկացած տորթ, գրանցեք բաղադրատոմսը, որ չկորցնեք այն

Ստորև առաջարկվող բաղադրատոմսով պատրաստվող շոկոլադային  կրեմը ունիվերսալ է, այն  կարելի է օգտագործել նաև շոկոլադային աղանդեր պատրաստելու համար: Այս կրեմով կարելի է պատել ցանկացած բիսիվիթ, թխվածքաբլիթ և ցանկացած թխվածքին հաղորդում է տոնական տեսք:

Բաղադրիչներ

500մլ կաթ

150 գ շաքարավազ

50 գ ալյուր

100 գ կակաո

60 գ կարագ

5 դեղնուց

Վանիլին

Պատրաստման եղանակը

Կաթի ¾ մասը լցնել  չկպչուն կաթսայի մեջ և տաքացնել միջին բարձրության կրակի վրա, ավելացնել վանիլին, հենց սկսի եռալ կաթը վերցնել  կրակից և թողնել սառչի:

Դեղնուցները հարիչի օգնությամբ հարել (միջին արագությամբ) շաքարավազի և կարագի հետ միասին մինչև համասեռ զանգված ստացվի:

Դեղնուցային զանգվածին ավելացնել սառեցված կաթի մի մասը, շարունակելով հարել:  Ավելացնել ալյուրը և շարունակել հարել մինչև ստացվի համասեռ զանգված; Ավելացնել կակաոն և կրկին խառնել;

Ավելացնել կաթի մնացած մասը, և դնել միջին կրակի վրա:  Կրեմը եփել  անընդհատ խառնելով: Հենց սկսի եռալ կրակը իջեցնել ավելացնել կաթի մնացած ¼-ը, խառնել և վերցնել կրակից: Լցնել ապակե տարայի մեջ և ծածկել  սննդային թաղանթով:

Կրեմը կարելի է սառնարանում պահել 5 օր: Կարևոր է, որ թաղանթը ամուր ծածկի  կրեմը, որպեսզի օդ չանցնի:

Այս չափաբաժնով ստացվում է 500 գ շոկոլադային կրեմ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս շոկոլադային կրեմը անմահական կդարձնի ցանկացած տորթ, գրանցեք բաղադրատոմսը, որ չկորցնեք այն