Հանճարեղ ու շատ պարզ միջոց, որի շնորհիվ ինձ հաջողվեց մաքրել ժանգի հետքը այն դեպքում, երբ էլ ոչինչ չէր օգնում

Ժանգը ձևավորվում է  մետաղը ջրի հետ շփվելու արդյունքում:

Հաճախ մետաղական կոճակները,  կեռիկները և այլ դետալներ հագուստի վրա  ժանգի հետք են թողնում: Բամբակյա հագուստի վրայից  ժանգի հետքը  կարելի է մաքրել աղի և կիտրոնի հյութի օգնությամբ: Հետքի վրա լցնել աղ, և թողնել ողջ գիշեր, այնուհետև առավոտյան  լվանալ  տաք կիտրոնի հյութով:

Այլ գործվածքների  համար  պետք է օգտագործել սոդա: Սոդան խառնել  քիչ քանակությամբ ջրի հետ և քսել հետքի վրա:

Հատակից և այլ մակերևույթների վրայից ժանգի հետքը  կարելի է  հեռացնել  քացախի  օգնությամբ: Օրական մի քանի անգամ  մաքրել հետքը քացախով:

Մարմարյա  մակերևությից  ժանգի հետքը կարելի է մաքրել  աղի օգնությամբ: Հետքի վրա քսել աղի և ջրի  պինդ խառնուրդ, թողնել ողջ  գիշեր, և լվանալ սառը ջրով:

Ժանգի հնացած  հետքը կարելի է մաքրել սոդայի օգնությամբ:
Մետաղական մակերևույթի վրայից ժանգի հետքը կարելի է մաքրել  կիտրոնի, քացախի, սոդայի կամ կարտոֆիլի օգնությամբ:

Դանակի վրայից ժանգի հետքը կարելի է մաքրել կիտրոնի հյութով:

Կարտոֆիլը բաժանել երկու մասի և քսել ժանգի հետքի վրա,  թողնել մի քանի րոպե և լնավալ ջրով:

Ժանգը մաքրելու արդյունավետ միջոց է «Կոկա-կոլան»:  Ժանգոտ իրերի վրա լցնել  հեղուկը: Դա  դանդաղեցնում է նոր ժանգի առաջացման  գործընթացը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն  

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓