Ուզու՞մ եք ձեր բարձերն էլ շողշողան մաքրությունից ու անուշ հոտ ունենան. ուրեմն արեք այն, ինչ արեցի ես… շատ պարզ է

Բարձերը  ժամանակի ընթացքում դեղնում են և շատերը  մտածում են, որ դրանք պետք է փոխարինել նորով: Ժամանակի ընթացքում մարմնի քրտինքը  ներծծվում է բարձի մեջ և քնած ժամանակ  բարձից մարդուն են անցնում  տհաճ տարրեր:  Այսօր առաջարկվում են  բարձերը մաքրելու մասնագիտացված ծառայություններ, սակայն դրանք կարելի է մաքրել նաև տնային պայմաններում:

Անհրաժեշտ է

—  բորային օճառ

—  սպասք լվանալու  միջոց

— սպիտակացնող միջոց:

Ջուրը եռացնել,  ավելացնել  միջոցները, բորային օճառը նախապես անցկացնելով քերիչով: Բարձը ընկղմել այդ ջրի մեջ և թողնել 30 րոպե:

Այնուհետև թողնել քամվի և չորացնել, շրջելով ամեն 6 ժամը մեկ, որպեսզի լավ չորանա:

Այս եղանակով կարելի է մաքրել բմբուլե բարձերը, իսկ սինտիպոնը բարձր ջերմաստիճանից  կորցնում է իր փափկությունը և այլևս պիտանի չի լինում օգտագործման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն  

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓