Այս պարզ և բնական միջոցները կօգնեն ազատվել նույնիսկ դժվարանցանելի հետքերից: Այդ միջոցները հասանելի են բոլորին և ի տարբերություն քիմիական ագրեսիվ նյութերի, չեն վնասում գործվածքը:
Ցանկացած տեսակի հետքերը մաքրելու համար ջրի մեջ լցնել սննդային սոդա և հագուստը պահել այդ ջրում 30 րոպե և լվանալ սովորականի պես:
Յուղի հետքերը հեռացնելու համար հետքի վրա լցնել եգիպտացորենի օսլա և թողնել ողջ գիշեր: Առավոտյան պարզաջրել և լվանալ սովորականի պես:
Քրտինքի հետքից ազատվելու համար վերցնել հեղուկ օճառի և ջրածնի պերօքսիդի խառնուրդ 1:2 հարաբերակցությամբ: Այդ խառնուրդով մշակել հետքը և թողնել 1 ժամ: Այնուհետև պարզաջրել սառը ջրով:
Հին և դժվարանցանելի հետքերից ազտվելու համար մանրացնել 5 հաբ ասպիրինը և ավելացնել լվացքի անելիս, հագուստը կլինի մաքուր և հետքերն ասես չեն եղել:
Ամենօրյա լվացքին ավելացնել մեկ բաժալ սպիտակ քացախ, ինչի շնորհիվ հագուստը կլինի մաքուր:
Լավանալու ընթացքում ավելացված կիտրոնի հյութը կօգնի միշտ վառ պահել հագուստի գույները:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն