Այս տողերը ինձ խորապես հուզեցին, և ես չկարողացա զսպել արցունքներս. սա կարծես իմ մասին լինի, և որքան ինձ պես կանայք կան… 😢

Սիրելի կանայք եկեք սովորենք այլևս չխնայել

Կանանց մեծամասնությունը  տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կոչվում է « յոլա գնալ»;

Կինը գնում է խանութ կամ շուկա, մթերքներ ու անհրաժեշտ պարագաներ է գնում երեխաների, ամուսնու, շան, ծնողների, տան համար,  իսկ իր համար ոչինչ չի գնում, որովհետև գումար այլևս չի մնում և մտածում է. «ոչինչ, ես յոլա կգնամ»: Բոլորի համար և ամեն ինչի համար գումարը բավականացնում է, բայց իր համար գումարը չի բավականացնում:

«Յոլա գնալն» այն է, երբ  կինը սեզոնի համար ունի ընդամենը մեկ զույգ կոշիկ, որը կրում է ամենաքիչը 4-5 տարի,  մեկ կամ երկու ներքնազգեստ,  մեկ կամ երկու բլուզ, այն էլ ոչ նորաձև, որն արդեն մի քանի տարեկան է, բայց երեխաները հանգնված են նորաձև  և նրանց զգեստապահարանում այլևս տեղ չկա:

«Յոլա գնալն» այն է, երբ ձմեռային  կոշիկներն արդեն իրենց դարն ապրել են, բայց կինը մտածոմ է. դեռ կարելի է կրել:

«Յոլա գնալն» այն է, երբ կինը ունի ընդամենը մեկ տոնական զգեստ, և այդ նույն զգեստը նա կրում է տարիներ շարունակ   հարսանիքի, կնունքի, ծնունդի կամ այլ միջոցառմանը մասնակցելիս:

«Յոլա գնալն» այն է, երբ  կինը գնում է ոչ այն, ինչը իրեն դուր է գալիս, այլ ինչը մատչելի է, որպեսզի գումարը բավականացնի երեխաների, ամուսնու,  տան համար որևէ բան գնելու համար:

«Յոլա գնալն» այն է, երբ գումարը կա, սակայն կինն իր համար ոչինչ չի գնում, ինքն իրեն ուրախացնելու համար, իր համար գնում է միայն խիստ անհրաժեշտ բաներ, որոնվետև ինքը կարող է «յոլա գնալ»:

«Յոլա գնալն» այն է, երբ  իր համար ինչ որ բան գնելը համարվում է ավելորդ ծախս:

Եվ ամենացավալին այն է, որ յոլա գնալը դառնում  է սովորություն, ապրելակերպ և ոչ ոք, ոչ սեփական երեխաները, ոչ ամուսինը դա չեն գնահատում և չեն հասկանում, որ կինը «յոլա է գնում» որովհետև նրանց բոլորին իր անձից առավել է սիրում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓