Այս փոքրիկ խոտաբույսը հանդիսանում է մոլորակի ամենաօգտակար, բուժիչ բույսերից մեկը, բուժում է  ալերգիան, թութքը, մրսածությունը և … ցանկն անվերջ է

Եզան լեզուն հայտնի է որպես ամենահամառ բույսերից մեկը, որը կարող է աճել նույնիսկ ասֆալտի ճեղքերում:  Որքան համառ է, այնքան էլ  հզոր դեղամիջոց է:

Եզան լեզուն օժտված է  հզոր  սննդային հատկությամբ, այն կարող է մաքրել մաշկը ակնեից, բուժում է արթրիտը,  մեղմացնում է դաշտանային ցավերը:

Եզան լեզուն  բուժում է վերքերը:

Եզան լեզուն  բուժում է խայթոցներն ու վերքերը: Տերևը պետք է մանրացնել  և դնել  ախտահարված հատվածի վրա: Օգնում է մաշկից հեռացնել թույնը:

Եզան լեզուն  հիանալի ազդեցություն ունի մարսողության վրա:

Եթե  դուք մշտապես խնդիրներ եք ունենում  մարսողության հետ  սննդային ալերգիայի, հակաբիոտիկների օգտագործման հետևանքով,  ապա եզան լեզուն շատ օգտակար կլինի:
Շատ մարդիկ  ասում են, որ եզան լեզվի  տերևներն ու սերմերը նվազեցնում  են աղիների բողոքումը և վերականգնում են աղիների վնասվածքը: Կարելի է տերևներից թուրմ պատրաստել և օգտագործել այդ եղանակով:

Եզան լեզուն  բուժում է  շնչառական խնդիրները:

Եզան լեզուն համարվում է խորխաբեր միջոց, օգնում է ազատվել լորձից և խորխից, բուժում է մրսածությունը, հազը, և այլ շնչառական հիվանդություններ

Եզան լեզուն բուժում է թութքը

Եզան լեզվից պատրաստված լոսյոնի կամ քսուքի օգնությամբ բուժում են թութքային արյունահոսությունը, նաև ցիստիտը, որն ուղեկցվում է արյունահոսությամբ:

Եզան լեզուն բուժում է արյան հիվանդությունները, այն շատ օգտակար է նաև կանացի խանգարումների, մաշկի ցանի, վնասվածքների և նույնիսկ սնդիկով թունավորման դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս փոքրիկ խոտաբույսը հանդիսանում է մոլորակի ամենաօգտակար, բուժիչ բույսերից մեկը, բուժում է  ալերգիան, թութքը, մրսածությունը և … ցանկն անվերջ է