Այս 10 նշանները վկայում են, որ օրգանիզմում երկաթի պակաս կա. դրանք ոչ մի դեպքում անտեսել չի կարելի

Մարդկային օրգանիզմն ունի շատ բարդ կառուցվածք ու կատարում է կարևոր գործառույթներ: Դրա կենսագործունեության համար շատ կարևոր նյութերից մեկը երկաթն է: Ամբողջ օրգանիզմում եղած երկաթի 70%-ը գտնվում է արյան մեջ, իսկ մնացած 30%-ը մասն են կազմում այսպես կոչված ոչ հեմային միավորների՝ սպիտակուցային մոլեկուլների, ֆերմենտների, բջջային կառույցների:

 

Օրգաիզմում հեմոգլոբինի նորմալ մակարդակը պահպանելու մասին բոլորն էլ գիտեն, քանի որ հենց երկաթն է պատասխանատու օրգանները թթվածնով հագեցնելու և դրանցից ածխաթթվական գազը դուրս բերելու համար: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել այս կարևոր տարրի դեֆիցիտի մասին վկայող ախտանշանների նկատմամբ:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում երկաթի պակասի մասին:

 

Քնկոտություն

Եթե նույնիսկ բավական երկարատև քնից հետո մարդն ունենում է հոգնածության, քնկոտության ու ուժերի կորստի զգացողություն, ապա ամենայն հավանականությամբ նա ունի երկաթի կարիք:

 

Ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ

Ուշադրության կենտրոնացման խնդիրներն ու հիշողության վատացումը նույնպես կարող են պայմանավորված լինել երկաթի դեֆիցիտով:

 

Հողակերություն (геофиагия)

Սա ժամանակ առ ժամանակ սնվելու համար չնախատեսված որևէ բան ուտելու ցանկությունն է: Նման ախտանշան կարող է նկատվել նաև հղիության ժամանակ, սակայն այս դեպքում դա բնական է համարվում: Եթե մարդու մոտ նկատվում են նման հակումներ, ապա հնարավոր է, որ նրա օրգանիզմը պարզապես երկաթի կարիք ունի:

 

Հևոց

 

Երկաթի պակասի և հեմոգլոբինի ցածր մակարդակի հետրանքով հաճախ նկատվում է նաև հևոց:

 

Գունատ մաշկ

Արիստոկրատ գունատությունը մոդայիկ է: Մարդը կարող է նաև բնատուր գունատ մաշկ ունենալ, սակայն եթե այն չափազանց գունատ է լինում, ապա հարկավոր է ավելի ուշադիր լինել առողջական վիճակի հանդեպ: Այս դեպքում երկաթի դեֆիցիտի առկայությունը կարելի է ստուգել շատ պարզ մեթոդի օգնությամբ: Եթե մարզումներից հետո մարդու այտերը կարմրում են, ապա ամեն ինչ նորմալ է, սակայն, եթե դրանք շարունակում են գունատ մնալ, նշանակում է բժշկի հետ խորհրդակցելու ժամանակն է:

 

Անբացատրելի մկանային ցավեր

Մկանային ցավերը ինտենսիվ աշխատանքից հետո բնական երևույթ են, սակայն առանց պատճառի անբացատրելի մկանային ցավերը, որոնք պայմանավորված չեն ծանրաբեռնվածությամբ և առաջանում են նույնիսկ ամբողջ օրը պառկած անցկացնելուց հետո, կարող են պայամանավորված լինել երկաթի դեֆիցիտով:

 

Փխրուն եղունգներ

Երկաթի պակասի դեպքում եղունգները դառնում են բարակ ու փխրուն: Շատ ավելիւ վտանգավոր է, եթե այդ ամենի հետ մեկտեղ առաջանում են նաև անհարթություններ:

 

Հաճախակի նկատվող վարակներ

Հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է դառնալ հաճախակի մրսածությունների պատճառ:

 

Անհանգիստ ոտքերի համախտանիշ

Եթե մարդը չի կարողանում հանգիստ նստել և անընդհատ շարժում է ոտքերը, հնարավոր է, որ նրա օրգանիզմն ունի երկաթի պակաս:

 

Սառը ոտքեր ու ձեռքեր

Եթե նույնիսկ շոգ եղանակին մարդը չի կարողանում տաքանալ և նրա ոտքերն ու ձեռքերը միշտ սառն են, ապա նրա օրգանիզմն ունի երկաթի կարիք:

 

Հարկ է հիշել, որ ծխախոտ օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը միշտ նորմայի մեջ է լինում կամ նույնիսկ նորմայից բարձր, քանի որ ծուխը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա և այն սկսում է ավելի շատ հեմոգլոբին արտադրել: Սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է, քանի որ նիկոտինի հետևանքով հեմոգլոբինի բջիջները փչանում են և այն չի կարողանում կատարել իր դերը: Սակայն արյան անալիզի միջոցով հնարավոր չէ տարբերել հեմոգլոբինի «աշխատող» մոլեկուլը «չաշխատողից», ուստի կարող է թվալ, թե հեմոգլոբինի մակարդակը բարձր է, մինչդեռ օրգանիզմն ունենա դրա կարիքը: Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման զգուշացնել բժշկին ծխելու սովորության մասին:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓