Այս 3-ամյա աղջնակը անտառում կորած էր համարվում 11 օր, միայն իմանաք թե «ով» է եղել նրա հետ այդ ընթացքում. ուղղակի կապշեք

Այս պատմությունը 3-ամյա Կարինա Չիկիտովայի մասին է, ով ապրում է Յակուտիայում և պատրաստվում էր այցելել իր հայրիկին, ով ապրում էր հարևան գյուղում: Ճանապարհն անցնում էր անտառի միջով, բայց աղջկա մայրը չէր անհանգստանում, քանի որ փոքրիկը շատ անգամներ էր արդեն գնացել այդ ճանապարհով: Հասնելով հարևան գյուղ՝ աղջիկը տանը չգտավ իր հայրիկին և որոշեց փնտրել նրան մերձակա անտառում:

Սակայն այդ անտառն այնքան էլ անվտանգ չէր. այնտեսղ ամեն պահի կարող էիր գիշատիչ գազանի հանդիպել: Բնական է, որ փոքրիկն այդ ամենն այդքան էլ լավ չէր պատկերացնում։ Նրան այդ պահին միայն հայրիկն էր հետաքրքրում։

Անցան ժամեր, իսկ աղջիկը չէր վերադառնում: Պարզ դարձավ, որ նա կորել էր…

Ծնողները մեղադրում էին իրենց և փրկարար խմբերի հետ զբաղված էին Կարինայի որոնումներով, բայց անօգուտ: Անցավ 10 օր, և ծնողներն արդեն սկսել էին համակերպվել ամենավատ մտքի հետ, որ կարող էր պատահած լինել: Ամեն ինչ փոխվեց 11-րդ օրը, երբ տուն վերադարձավ աղջկա փոքրիկ շնիկը:

Մարդիկ մտածեցին, որ շունը թողել է աղջկան անտառում, որովհետև նա մահացել է: Բայց տուն մտնելուն պես շունը հասկացրեց, որ պետք է շտապել դեպի անտառ. մի քանի կիլոմետր շան հետևից գնալով՝ փրկարարները տեսան աղջկան: Նա ողջ և առողջ էր և վախեցած աչքերով նայում էր մարդկանց: Փոքրիկը գտնվում էր ուժասպառ վիճակում, նա շատ քաղցած էր և մրսած:

Կարինան պատմեց, թե ինչպես էր կերել հատապտուղներ, խոտ և տերևներ, որպեսզի կարողանա ողջ մնալ: Աղջիկն իսկական հերոսուհի է, իսկ քաջ շնիկն իր հաչոցով հեռու էր վանել գայլերին և արջերին: Նրանք միմյանց տաքացրել են տասը օր: Շան շնորհիվ Կարինայի պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել: Ի պատիվ քաջ չորքոտանի ընկերոջ՝ Յակուտիայի բնակիչները նրա արձանն են կանգնեցրել, որը խորհրդանշում է ընկերություն, հավատարմություն և սեր:

Ինչևէ, ավելի լավ կլիներ, եթե ծնողներն ավելի ուշադիր լինեին, և նման պատմություն էլ չլիներ:

 

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս 3-ամյա աղջնակը անտառում կորած էր համարվում 11 օր, միայն իմանաք թե «ով» է եղել նրա հետ այդ ընթացքում. ուղղակի կապշեք