«Այ քյալաթափեր, ձեր լափամանի բերանը բացեք ու մի փակեք… Թողեք, մենք էլ շունչ քաշենք». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Հիմա էլ ադաթավոր-ականներն են վռվոտել, ընկել իշխանության ջանը։ Ու էդ` հայու գենից դրդված ադաթավոր-ները հիմնականում անկյանք են, որովհետեւ դրանց համար խալխի կյանքը օգնում է, որ իրենք արտաշնչեն ու խոր հոգոց հանեն։

Մեղմ ասած, (հիմնականում) ինչքան փնթի քաղաքական անցյալ ունեցող անհայտ ծագումով կենդանի կա, լափառոշ բերանները բացում ու մոռանում են փակել։ Ոչ քննադատություն կա, ոչ էլ ընդդիմություն..Այ քյալաթափեր, ձեր լափամանի բերանը բացեք ու մի փակեք։

Ամբողջ կյանքում լափելով եք զբաղված եղել։ Թողեք, մենք էլ շունչ քաշենք ու սթափ դատողություններ անենք։ Դուք այնքան պնդուկ ուղեղ եք, որ չեք հասկանում, որ ձեր կողմից սսկվելը ավելի խեր ա, քան վրա տալը։ Երբ տեսնում եմ ովքեր են վայրահաչողները, Նիկոլի իշխանությունը աչքիս էլ ավելի է բարձրանում։


Այնպես որ շարունակեք ձեզնից ոչինչ չներկայացնող, ժողովրդի կողմից մերժված ձեր գոյությունը քարշ տալ։ Տեսնեմ, մինչեւ ուր եք հասնելու։Հա, իսկ էն «արդարության» համար կռիվ տվող «անաչառ»-ուները, թո’ղ լավ ետ գնան, տարիներով ետ, շաբաթները քչություն կանի ու իրենց պապայի իշխանության օրոք տեղի ունեցած ապօրինությունների մասին խոսեն։

Երբ որ խոսեն ու հատ-հատ մատնացույց անեն, այ էդ դեպքում գուցե ժողովրդից ներում ստանան։ Բայց չէ, ինչ կարիք կա։ Բեսպրիդել խուլիգան եղել են ու կան.. կարեւորը հիմա արդարություն են ուզում, որ արդարության հետ ոչ մի աղերս չունի։

Հ.Գ. այսօր էլ «թարսի» պես Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Էդ փաստի վրա էլ թարս աչքով` աջ ձեռքով, ձախ ականջ շոյեք..

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓