Անժելա Սարգսյանն այս անգամ լրիվ չափն անցավ, նա իրեն այնքան ժամանակակից ու կրթված է համարում, որ ծաղրում է այլոց հավատքն ու սրբատեղին

Դերասանուհի Անժելա Սարգսյանը  արդեն տևական ժամանակ է, որ բնակվում է ԱՄՆ-ում: Նա ակտիվ է սոցցանցերում և հաճախ է լուսանկարներ հրապարակում:

Նա իր դստեր հետ  ճանապարհորդում է ԱՄՆ-ի գեղեցիկ ու տեսարժան վայրերով: Նա  իր հետևորդների հետ կիսվում է  տպավորություններով: Այս անգամ  դերասանուհին դստեր հետ այցելել է Լոս Անջելեսում գտնվող հնդկական աշխարհահռչակ Temple, Shri Swaminarayan Mandir տաճար:

Սակայն այս անգամ նրա հետևորդներին և օգտատերերին խիստ զայրացրել է նրա հետևյալ արտահայտությունը.

«Ուզում եմ հասկանամ, այս դարում կրթված մարդիկ ոնց կարող են նմանատիպ․․․»,- ասում է Անժելան ու հավանաբար ամոթից այլևս խոսքը չի շարունակում։

Անժելան, այնտեղ այցելելով որպես ուղղակի զբոսաշրջիկ ու չհասկանալով տաճարի նշանակությունը, պարզապես վիրավորում ու հետամնաց է անվանում այդ կրոնը կրողներին։

Թե նրա հետևորդներին և թե օգտատերերին զայրացրել է այն փաստը, որ դերասանուհին իրեն այնքան կրթված է համարում, որ իրեն թույլ է տալիս նման կերպ արտահայտվել ուրիշների հավատի մասին։

Իսկ եթե իրականում նա կրթված լիներ, կիմանար տարբեր կրոնների առանձնահատկություններն ու այն, որ մարդ ազատ է ինքն ընտրել իր դավանանքը ու կապ չունի, թե ինչ կրթություն ունի։

Արդյո՞ք, որևէ մեկն իրավունք ունի ծաղրել կամ թերագնահատել այլ ժողովրդի հավատքը:

Սա աններելի է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓