Անհատական խորհուրդներ՝ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Ամեն ինչ տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես գրված է ի վերուստ, այլ այնպես, ինչպես դուք եք ուզում: Յուրացրեք բոլոր մարդկանց համար այդ գլխավոր դասը: Եթե դուք պատրաստ եք դա ընդունել, ապա պատրաստ եք նաև յուրացնել և կյանքի այս 3 կարևորագույն դասերը:

Խոյ

Երջանկությունը մտերիմ մարդիկ են: Հարստությունը գալիս է և գնում, իսկ ընկերներն ու մտերիմները ձեզ հետ են մնում միշտ: Գնահատեք սերն ու ընկերությունը:

Երբեմն երջանիկ լինելու համար հարկավոր է պարզապես վերցնել ու ինչ-որ բան բաց թողնել:

Ցուլ

Մենք բոլորս հավասար ենք, և ոչ ոք իրավունք չունի իրեն գերմարդ համարել:

Որպեսզի մարդիկ հարգեն ձեզ, անհրաժեշտ է, որ դուք նրանց հարգեք: Ոչինչ հենց այնպես չի լինում, այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է:

Երկվորյակներ

Եսասիրությունը երբեք գին չի ունենալու, քանի որ այն պարգևում է սոսկ իշխանության, լավ տրամադրության, հագեցածության, հարստության րոպեական զգացողություն:

Սուտն այն է, ինչը կարող է ձեզ փրկել միայն հիմա, բայց չի կարող ձեզ խնդիրներից ամբողջությամբ ձերբազատել:

Խեցգետին

Ամեն վատ բանի համար պահանջվում է հատուկ վճար՝ անկեղծ ներողությունների տեսքով: Եթե դուք ինչ-որ մեկին ցավեցրել եք, դա անպատիժ չի մնա:

Մի ձևացրեք, որ դուք ավելի լավն եք, քան կաք իրականում: Կարողանալ լինել այնպիսին, ինչպիսին կաս, տաղանդ է, որը կարելի է զարգացնել: Կեղծավորությունը պատեր է կառուցում, այլ ոչ՝ կամուրջներ:

Առյուծ

Այս կյանքում ամենաօգտակար հմտությունը քեզ ուրիշ մարդու տեղը դնելն է: Այն ձեզ ուժ է տալիս, որի մասին երազում է մեծամասնությունը:

Ծախսել պետք է այնքան, որքան ձեզ կարող եք թույլ տալ, այլ ոչ թե նորաձևության ու կարգավիճակի պահանջածի չափ:

Կույս

Դուք չեք կարող միշտ ճիշտ լինել: Սխալվել կարող է յուրաքանչյուրը` դուք, ձեր թշնամիներն ու ընկերները, իմաստուններն ու հիմարները:

Երբեմն ռիսկի դիմելը պարզապես անհրաժեշտություն է, եթե դուք ուզում եք երջանիկ լինել:

 

Կշեռք

Ամեն ինչ լավ կլինի, քանզի կյանքն իրենից ոչ թե սև ու սպիտակ գծեր է ներկայացնում, այլ շախմատային տախտակ: Ընտրությունը միշտ ձերն է:

Չարժե շրջապատողներից պահանջել այն, ինչը դուք չեք կարող պահանջել հենց ձեզնից:

Կարիճ

Անգամ, եթե դուք միայնակ աշխարհը դեպի լավը փոխեք, դա առիթ չի լինի ուրիշներին ասելու, թե նրանք ինչ պետք է անեն: Լավ արարքները ձեզ չեն սրբացնում: Դրանք ձեզ երջանիկ են դարձնում:

Խորհուրդներ միայն այն ժամանակ է պետք տալ, երբ ձեզ այդ մասին խնդրում են: Ցանկացած այլ իրավիճակում դա կարող է գնահատվել՝ որպես մանիպուլյացիայի փորձ:

Աղեղնավոր

Դիվանագետ մարդիկ միշտ ավելի հաջողակ են, քան եսասեր: Դա կյանքի կարևոր դաս է, որը պետք է հնարավորինս շուտ սովորել:

Գնահատեք օգնությունը: Մի չարաշահեք հյուրասիրությունը, վստահությունը, եթե ուզում եք, որ ձեզ չատեն:

Այծեղջյուր

Կատարյալ մարդիկ չկան: Որքան դուք մոտ լինեք կատարյալ կերպարին, այնքան ձանձրալի կթվաք շրջապատողներին:

Փոփոխությունները նորմալ են: Ամեն ինչ է փոխվում` Տիեզերքը, աշխարհը, մարդիկ:

Ջրհոս

Մենք գիտակցում ենք, թե ինչ են իսկական սերն ու ընկերությունը միայն այն ժամանակ, երբ սկսում ենք գիտակցել օգնությունն ու ուշադրությունը:

Միայն ինչ-որ բանում լավագույնը դառնալով կարելի է հաջողության հասնել: Իդեալն այն է, ինչին պետք է միշտ ձգտել:

Ձկներ

Որպեսզի կյանքը հաճույք պատճառի, անհրաժեշտ է իմանալ, թե դուք ինչ եք ուզում: Միշտ ընթացեք այդ ուղղությամբ:

Ընտանիք բոլորին է պետք: Սովորեք գնահատել ձեր հարազատներին և այն ամենը, ինչ նրանք ձեզ համար անում են:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓