Անչափ բարի պատմություն այն մասին, որ աշխարհում բարի ու ազնիվ մարդիկ  շատ կան, սա հեքիաթ չէ, այլ հեքիաթային իրականություն

Աշխատանքից վերադառնում էի տուն: Շքամուտքի մոտ մի հայտարարություն էր փակցված «Սիրելի հարևաններ, այսօր առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում շենքի մուտքի մոտ կորցրել եմ  15 000 դրամ, խնդրում եմ, եթե գտնեք, բերեք այն 7 –րդ հարկ 78 բնակարան, տիկին Սեդային, իմ թոշակն է, իմ թոշակը բարձր չէ, ուստի խնդրում եմ գտնելու դեպքում անպայման բերեք,  այդ փողը ինձ շատ անհրաժեշտ է, վաղը դեղեր պետք է գնեմ»:

Կարդալով այդ հայտարարությունը ես դրամապանակիցս հանեցի 15 000 դրամ և բարձրացա նշված հարկ ու թակեցի նշված բնակարանի դուռը: Դուռը բացեց  շատ հաճելի տատիկ: Ես նրան մեկնեցի փողն ու ասացի.

— Ես գտել եմ այս փողը, ընկած էր շքամուտքի մոտ, վերցրեք:

Խեղճ կինը  սկսեց լաց լինել, գրկեց ինձ ու ասաց,

— Գիտես, որդիս, թե որերորդ մարդն ես, որ թակում է դուռն ու փող է բերում; Իմ սիրելի հարևաններ, շնորհակալ եմ անչափ ձեր բարեսրտության համար:

Ես այդ շենքում մի քանի ամիս է ինչ բնակվում էի, հարևաններին լավ չէի ճանաչում, ու այդ պահից սկսած, մեծ հարգանքով լցվեցի հարևաններիս նկատմամբ: Պարզվում է, իմ հարևանները ԼԱՎ մարդիկ են:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անչափ բարի պատմություն այն մասին, որ աշխարհում բարի ու ազնիվ մարդիկ  շատ կան, սա հեքիաթ չէ, այլ հեքիաթային իրականություն