Անչափ համեղ, փափուկ ու փամփլիկ բուլկիների բաղադրատոմս, որ երկար ժամանակ փնտրում էի և վերջապես գտա

Ես երկար եմ փնտրել կատարյալ, փամփլիկ, համեղ բուլկիների բաղադրատոմսը: Անկեղծ ասած մինչ այդ բաղադրատոմսը շատ տարբեր բաղադրատոմսեր եմ փորձել, բայց ոչ մեկը իմ ուզածի պես չէր ստացվել:

Սա առաջին անգամից արդեն կատարյալ ստացվեց մոտս: Կիսվում եմ ձեզ հետ այդ հրաշք բաղադրատոմսով.

Ձեզ պետք կգա

  • Խմորիչ — մեկ տուփ
  • Ալյուր — 600 գրամ
  • Կաթ — 250 մլ
  • Ձվի դեղնուց — 4 հատ
  • Կարագ — 100 գ
  • Վանիլին — 1 տուփ
  • Շաքարավազ — 100 գ
  • Մի պտղունց աղ

Խմորի վրա քսելու համար

  • 1 ձվի դեղնուց
  • 2 ճ. գդալ կաթ

 


Ինչպես պատրաստել

  1. Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա:
  2. Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել:  Խմորը պետք է հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:
  3. Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել  տապակի վրա:
  4. Տապակը դնել տաք տեղում, որպեսզի  գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն:
  5. Դեղնուցն ու կաթը, որ կարելի է փոխարինել սերուցքով,  խառնել և քսել գնդերի մակերևույթին:
  6. Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓