«Զուր եք վիճում նրա համար, որ տղա էիք սպասում. դեռ չգիտեք, թե ձեր համար ես ինչեր եմ երազում». անչափ հուզիչ բանաստեղծություն մեր փոքրիկ արքայադուստրերի մասին

Զուր եք վիճում նրա համար,
Որ տղա էիք սպասում,
Դեռ չգիտեք, թե ձեր համար,
Ես ինչեր եմ երազում;

Մա’մ ջան, այնքան համեստ եմ ես,
Ծիծաղում եմ քեզ նման,
Համարձակ եմ պապայիս պես,
Ձեզ սիրում եմ անսահման:

Երբ մեծանամ, դպրոց գնամ,
Գերազանց եմ ստանալու,
Տանը քեզ ու պապային էլ
Համով սուրճ եմ եփելու:

Մա’մ ջան, երբ որ գործի գնաս,
Իրերդ չեմ թափելու,
Հայրիկս թե հիվանդանա,
Ջերմությունն եմ չափելու:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓