Աշխատակցուհին դուրս եկավ տնօրենի սենյակից արցունքն աչքերին, ձեռքերը դողում էին, ում մտքով կանցներ, որ տնօրենն ընդունակ է նման քայլի

Մեր ընկերությունն ունի մոտ 300 աշխատող: Բոլորս իրար հետ հարգանքով ենք, արդեն կարծես մեծ ընտանիք լինենք, գիտենք մեկս մյուսի հոգսերը, կիսվում ենք մեր ուրախությամբ ու տխրությամբ: ինչը չի կարելի ասել մեր տնօրենի մասին:Նա շատ կոպիտ մարդ է: Այսքան տարիների ընթացքում նրա հետ հազիվ կարողացել ենք մի քանի բառ փոխանակել, նա միշտ մռայլ է ու չոր, երբեք չի ժպտում:  Աստված չանի, եթե հանկարծ ինչ-որ մեկը խախտի կարգ ու կանոնը… Փորձում ենք ավելորդ անգամ չընկնել նրա աչքին:

Անկեղծ ասած, նրան չէինք սիրում:

Մի օր նա  իր մոտ կանչեց մեր աշխատակցուհիներից մեկին: Մենք տեղներումս չորացանք, մտածեցինք  նրան աշխատանքից կազատի: Աննան միայնակ մայր է:

Երբ մոտ կես ժամ տևած զրույցից հետո Աննան դուրս եկավ տնօրենի աշխատասենյակից, նա արտասվում էր, ձեռքերը դողում էին, հազիվ էր իրեն պահում ոտքերի վրա: Աշխատակիցները հանգստացրեցին նրան, այդ ժամանակ էլ Աննան պատմեց, թե ինչ է եղել:

Աննայի մոտ մեկ տարի առաջ դժբախտություն է եղել: Նրա 7 ամյա որդու մոտ հայտնաբերվել է ուռուցք: Մեկ տարի ապարդյուն բուժվելուց հետո բժիշկները նրան առաջարկել էին  Գերմանիա տանել:

Քանի որ Աննային մեծ գումար էր հարկավոր, մոտ 50 միլիոն դրամ, նա որոշել էր  շտապ վաճառել բնակարանը: Մենք այդպես էլ չիմացանք, տնօրենը որտեղից էր իմացել այդ մասին, բայց նա օգնության ձեռք մեկնեց Աննային:

Նա տվել էր Գերմանիայում բուժման վճարի կտրոնը և արձակուրդի տեղեկանքը:

Պարզվեց, որ տնօրենը, ում մենք համարում էինք անհոգի և դաժան, իր սեփական միջոցներից տրամադրել է 50 միլիոն դրամ, որպեսզի մի երեխայի կյանք փրկի: Այդ դեպքից հետո մենք սկսեցիքն հարգել նրան:Այժմ Աննան երեխայի հետ միասին Գերմանիայում է: Մենք ամբողջ աշխատակազմով սպասում ենք նրա վերադարձին:

Ավելի ուշ մենք իմացանք, որ մեր տնօրենի միակ երեխան մահացել էր անբուժելի հիվանդության պատճառով, կինն էլ չդիմանալով այդ կորստին, նույնպես մահացել էր:

 

Նյութը հրապարկման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓